Բավ է պառակտվել
13-01-2014 17:35

Չեխիայի հանրապետության մուտքի արտոնագրերը կտրամադրի Լեհաստանի դեսպանատունը

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. հունվարի 10-ից ստանձնել է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթն իրականացնում է Լեհաստանը: Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը: Հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն, այլ ոչ թե՝ Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանություն: