Բավ է պառակտվել
20-02-2015 09:44

Ռուսաստանցիների մեկ քառորդը նորմալ է համարում դավաճանությունը

Ռուսաստանցիների մեկ քառորդը (24%-ը) հանգիստ է վերաբերվում մշտական զուգընկերոջը դավաճանելու փաստին: Այս մասին նշվում է Լեւադա կենտրոնի հարցման արդյունքներում: Հարցումների համաձայն, ռուսաստանցիների 54%-ն ընդունելի է համարում մինչեւ ամուսնությունը սեռական կապ ունենալը: Առանց սիրո սեքսով զբաղվելու պատրաստ է հարցվածների 33%-ը: Տղամարդիկ դավաճանությանն ավելի պարզ են վերաբերվում. ուժեղ սեռի ներկայացուցիչների 34%-ը համաձայն է սիրուհի ունենալ, սակայն կանանց միայն 16%-ն է պատրաստ դավաճանել ամուսնուն: Սակայն ռուսաստանցիների մեծ մասը շարունակում է հետեւել ընտանիքի եւ ամուսնության ավանդական մոտեցումներին. 33%-ի համար մինչեւ ամուսնությունը սեքսը դեռեւս անթույլատրելի է, 63%-ը պատրաստ չէ սիրեկան ունենալ, իսկ 49%-ը բացասաբար է վերաբերվում առանց սիրո սեքսին: