Բավ է պառակտվել
06-05-2016 13:24

Ավետիսյանների սպանության գործով 4 վկաները հրաժարվել են դատարան ներկայանալ

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ստացվել են 4 վկաների հայտարարությունները։ Հիշեցնենք, որ խոսքը ռուս զինծառայողների մասին է, որոնք ավարտել են ծառայությունը Հայաստանում։ Համանման հայտարարություններ են ստացվել զինծառայողներ Նիկոլայ Ժդանովից, Ալեքսանդր Կուզնեցովից, Իգոր Վոլկովից, Իվան Ժոլտովից։ Բոլորը չորս վկաները հայտնում են, որ չեն կարող անձամբ ներկա լինել դատարանում, հաստատում են նախկինում տված ցուցմունքները։ Նիստում կարճատև ընդմիջում է հայտարարվել։