Բավ է պառակտվել
27-05-2016 08:47

Չորս պրիմորիեցի սպանել են տղամարդուն և կնոջը, փայտ բեռնելուց հրաժարվելու համար

Պրիմորյեի երկրամասի չորս բնակիչներ առևանգվել են երեք քաղաքացու, փորձելով ստիպել նրանց փայտ բեռնել
Նրանցից մեկին հաջողվել է փախչել, իսկ մյուս երկուսը սպանվել են: Պրիմորեի բնակիչների ուերեք հոգու առևանգման և փայտ բեռնելուց հրաժարվելու համար երկուսի սպանության փաստի առթիվ հարուցված գործը փոխանցվել է դատարան, հայտնում են ՌԴ քննչական կոմիտեի շրջանային քննչական բաժնից:

«Ըստ քննչական վարկածի, 2015 թ մայիսի 20-ին, շրջանի Խրուստալնի Կավալերսկի գյուղում չորս տեղացի բնակիչներ մեծ քանակությամբ փայտ են հայտնաբերել և որոշել են դրանք դուրս բերել և իրացնել: Բեռնման աշխատանքները կատարելու նպատակով , նրանք որոշել են ներգրավել երկու ծանոթ տղամարդկանց, այսինքն ստիպել նրանց կատարել աշխատանքն առանց վարձատրության: Հանցագործները վերջիններիս ծեծի են ենթարկել և մեքենայով առևանգել», - ասված է հաղորդագրության մեջ:

«Ըստ քննչական կոմիտեի, առևանգվածներից մեկին ճանապարհին հաջողվել է փախչել, սկսվել են որոնումները, որի ընթացքում չարագործները, փախուստի դիմած տղամարդու գտնվելու վայրը ճշտելու նպատակով, առևանգել են նրա հետ բնակվող կնոջը:
Որոնումը հաջողությամբ չի պսակվել և հանցագործները փորձել են ուժոի միջոցով ստիպել տղամարդուն և կնոջը փայտ բեռնել: Մերժում ստանալով նրանք դաժանաբար հաշվեհարդար են տեսել զոհերի նկատմամբ, ապա սպանել են նրանց», - հայտնում է քննությունը: