05-08-2016 13:33

Դանակահարություն է տեղի ունեցել Աշտարակում

Նախօրեին դանակահարություն է տեղի ունեցել Աշտարակում։

Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 մարդ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից:

Ոստիկանները հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան արյան հետքեր, ճանապարհի մեջտեղում էլ կա բավականին թափված արյուն և մեկ հողաթափ:

Հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի բնակիչներ 40-ամյա Վաչե Սուրենի Մովսիսյանը, 47-ամյա Գևորգ Ռազմիկի Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Օնիկի Ջուլհակյանը և 37-ամյա Արման Սիմեոնի Միրզոյանը: Նրանք ստացել են սուր կտրող-ծակող գործիքով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան: