Բավ է պառակտվել
08-12-2015 08:54

Չորս մարդ է տուժել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից

Մոսկվայի Պոկրովկա փողոցի կանգառում տեղի ունեցած պայթյունից տուժել է չորս մարդ, երեքը հոսպիտալացվել են,  հայտնել են Մոսկվայի առողջապահական դեպարտամենտից: 
«Ընդամենը չորս մարդ է տուժել, երեքը հոսպիտալացվել են (երկու կին և մեկ տղամարդ – խմբ.) Սկլիֆասոֆսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, չորրորդ տուժածը հրաժարվել է հիվանդանոց գնալ… Վնասվածքները ծանր չեն», – հայտնել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։ Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտից  հայտնել են, որ այս պահին տուժածները հետազոտություն են անցնում։ «Ներկա պահին նրանց զննում են բժիշկները», – պատմել են ինստիտուտում։ Այնտեղ նաև նշել են, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել պայթուցիկ նյութերի մասնագետները։ Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել ինքնաշեն պայթուցիկ փաթեթը։ Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։