Բավ է պառակտվել
14-05-2015 14:47

Գառնիում գազալցակայանի պայթյունի հետևանքով կա զոհ ու տուժածներ (տեսանյութ)

Այսօր Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը տեղում մահացել է: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից վնասվել է ավտոմեքենան` ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի մեկ այլ ավտոմեքենան էլ մասնակի (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1980թ.), գազալցակայանի պատը (մոտ 6 քմ) և հարակից շինության դուռն ու պատուհանը: Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից հայտնում են, որ գազալցակայանի այթյունից տուժած աշխատակից Ռ. Ս.-ն (ծնվ. 1988թ.) «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի գազի բալոնի փականը: