Բավ է պառակտվել
09-12-2015 09:59

Ողբերգական ավտովթար Երևանում

Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ փողոցում, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի և «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենաները», – նշվում է հաղորդագրության մեջ։ Բախման հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր Լ. Ս.-ն տեղում մահացել է։ Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Լ. Ս.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները: