Բավ է պառակտվել
22-04-2014 10:48

Չեչենը մետրոյում կրակել է Բելառուսի քաղաքացիների վրա

Մոսկվայի բնակիչը Մոսկվայի մետրոյում տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել Բելառուսի չորս քաղաքացիների հետ վիճելուց հետո: Այս մասին հայտնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛՝ վկայակոչելով ՆԳՆ ԳՎ-ն:

Դեպքը կատարվել է ՛՛Մշակույթի այգու՛՛ կայարանից ՛՛Կրոպոտկինսկայա՛՛ կայարան մեկնող գնացքի վագոնում: Բելառուսի չորս քաղաքացիների եւ Չեչնիայի 27-ամյա բնակչի միջեւ վեճ է ծագել: Վերջինս ընթացքում մի քանի անգամ կրակել է բելառուսների վրա: Կոբրին քաղաքի 25-ամյա բնակիչը գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Չեչենը ձերբակալված է: