07-03-2017 15:38

Ի՞նչ են ցանկանում կանայք Մարտի 8-ին՝ բացահայտում է News.Gisher-ի հարցումը

Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ News.gisher.ru-ն իրականացրել է հարցում՝ պարզելու համար, թե ի՞նչ են իրականում կանայք ուզում այդ օրը:
Ոմանք մեկ տարի շարունակ սպասում են այդ օրվան՝ ցանկալին ստանալու համար, իսկ մյուսներն ավելի սառնորեն են վերաբերվում այդ տոնին: Ակնհայտ է միայն մի բան՝ կանայք խոցելի և նուրբ էակներ են, որոնք հոգու խորքում տենչում են արժանանալ սիրելիի ուշադրությանը, նուրբ խոսքերին և մի սովորական ծաղկեփնջի: Ուշադրության նման դրսևորումները կգնահատի յուրաքանչյուր կին՝ անկախ տարիքից և մասնագիտությունից: Չէ՞ որ ըստ էության բոլոր աղջիկներն էլ արքայադուստրեր են, իսկ տղաները՝ փրկիչ Ասպետներ:

Լյուդմիլա, 32 տարեկան՝ տնային տնտեսուհի.
« Մարտի 8-ին ուզում եմ... Որ առավոտյան ինձ արթնացնի պատուհանիս ընկած արևի շողը: Որպեսզի որդիս իր ձեռքով սարքած բացիկ նվիրի, իսկ սիրելի ամուսինս՝ գարնանային ծաղիկների փունջ: Եվ որ այդ օրը իմ տղամարդիկ ինձ՝ ասես մի փոքրիկ արքայադստեր, շրջապատեն իրենց հոգատարությամբ և քնքշանքով»:

 


Մարինե, 28 տարեկան՝ լրագրող.
« Երազում եմ բերքատու այգիով սեփական, լուսավոր տան մասին»:

 


Վիկտորիա, 30 տարեկան՝ ադմինիստրատոր.
« Ես չեմ տոնում մարտի 8-ը: Գտնում եմ, որ դա կանացի խելագարության համընդհանուր օր է ( ժպտում է՝ խմբ. ): Բոլորը տղամարդկանցից նվերների են սպասում, ուշադրություն, ծաղիկներ են սպասում, և չգիտես ինչու շատերի համար կարևոր է, որ անպայման ա՛յդ օրը լինի: Իսկ ես գտնում եմ, որ այդ ամենը մեզ համար պետք է անեն նաև ցանկացած այլ օր, որպեսզի ամեն օր էլ կանանց տոն լինի: Իբրև գարնան և գեղեցկության տոն ես այն ընդունում եմ, բայց իբրև ֆեմինիստուհիների տոն՝ ո՛չ:
Կարծում եմ, արժե այդ օրը համապատասխան ծիսակատարություն անցկացնել՝ առավոտը դիմավորել անկողնում՝ մեկ գավաթ շամպայնով, արագ կարգի բերել արտաքինը, և գնալ ընկերուհիների հետ զբոսանքի(ժպտում է՝ խմբ.):

 


Աննա, 28 տարեկան՝ տնային տնտեսուհի.
« Ես շնորհակալ եմ Աստծուն՝ ամեն ինչի համար: Ես ունեմ սիրելի ամուսին և երեխաներ: Ես ընդամենը մի փունջ յուղածաղիկ եմ ուզում»:

 


Ելենա, 34 տարեկան՝ «ՄԳԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն.
« Մինչ կյանքիս վերջ իմ ամենագլխավոր նվերը դարձել է դստերս լույս աշխարհ գալը, չէ՞ որ նա ծնվել է Մարտի 8-ին: Բայց, եթե խոսենք տարրական նվերների մասին, ապա ես կցանկանայի վարդերի փունջ ստանալ, և սպա սրահ այցելել (ժպտում է՝ խմբ.):

 


Սոնա, 32 տարեկան՝ «ՎԻՎԱ. Հայաստանի բժիշկներ և կամավորներ» բարեգարծական միավորում:
« Ուզում եմ Հարավային Ամերիկայով ճամփորդության գնալ»:

 


Սվետլանա, 31տարեկան՝ նկարչուհի.
«Ինձ թվում է, որ կանայք միշտ էլ ամենից շատ ուշադրությո՛ւն են ուզում»:

 


Ռադա, 32 տարեկան՝ պլաստիկ վիրաբույժ.
« Ուզում եմ, երևի, ուրախություն»:

 


Սոֆյա, 33 տարեկան՝ պրոդյուսեր.
«Կցանկանայի ինչ-որ այնպիսի անակնկալ, որը կերջանկացնի ինձ» (ժպտում է՝ խմբ.):