Բավ է պառակտվել
01-11-2016 16:40

Սոչիի մոտակայքում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կա 1 զոհ

Սոչիի մոտակայքում մասնավոր ուղղաթիռ է կործանվել: Այս մասին տեսեկանում ենք քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից: «Մասնավոր ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի արվարձաններից մեկում, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վեց տուժած»,- մանրամասնել է ծառայությունից: 

Ուղղաթիռը ցուցադրական թռիչքից հետո թռչում էր օդանավակայան։ Ուղղաթիռն ընկել է բնակելի շենքի տանիքի վրա: Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Պատճառները պարզվում են։