Բավ է պառակտվել
23-05-2014 12:48

Համալիրն աճուրդի են հանել իրավախախտումներով.մասնագետ

Մարզահամերգային համալիրի աճուրդի լուրն արդեն քանի օր է դարձել է նորությունների ու քննարկումների թիրախ: Այս առիթով այսօր լրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատեց, որ կառուցի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա այն մասին, որ այն հուշարձան է, մշակութային արժեք է, առնված է պետության պահպանության տակ, ինչն, ըստ նրա, իրավական խախտում է, քանի որ խաբում են գնորդին:
«Օրինակ, ասենք գնորդը լիներ Ալեքսանյան Սամվելը, հաճորդ օրը շենքի ներսում սուպերմարկետ է բացում, ծածկի մի մասը խանգարում է, հանում է: Բայց այս ամենն այս աճուրդով արգելված չէ: Կյանքի դառը փորձն անտեսված է կառավարության կողմից, որովհետև աշխատում են մարդիկ, ովքեր միայն բիզնես մտածելակերպով են առաջնորդովում»,- մտավախություն հայտնեց ճարտարապետը:
Ասուլիսին ներկա, Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն էլ իր խոսքում չկարևորեց, թե ով է լինելու գնորդը, միայն, ըստ նրան պետք է երաշխիքներ լինեն, որ կառույցը շարունակելու է ծառայել իր նպատակին, քանի որ Մարզահամերգային համալիրն անհրաժեշտություն է մեր քաղաքի համար:
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր,  որ մայիսին 19-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ: