15-01-2014 19:05

Դժվարանցանելի ճանապահներ կան

Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր, ժամը 18.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքների և Արագած գյուղի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: