27-01-2014 11:18

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: