Բավ է պառակտվել
23-01-2014 19:19

Ճանապարհները՝ Հայաստանում

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր՝ ժամը 18.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Մարտունիի, Վարդենիսի և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: