14-01-2014 16:00

Մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են ըստ քաղաքապետարանի

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ տեղումների դադարով պայմանավորված, գործընթացն ավելի արդյունավետ է դարձել: Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: ժամը 10:00-ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ։ Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են: Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: