Բավ է պառակտվել
03-02-2014 09:51

Դժվարանցանելի ճանապահներ կան

 Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր, ժամը 11.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Երևան-Սեւան ավտոճանապարհին, Լոռիի մարզի Սպիտակի ոլորաններում եւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: