29-03-2014 11:58

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: