18-01-2014 09:28

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը.ԱԻՆ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: