Բավ է պառակտվել
03-02-2014 15:10

Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

 Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր, ժամը 15,00-ի դրությամբ , հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռիի մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: