29-01-2014 10:42

Հանրապետության որոշ ավռոճանապարհներին սաստիկ բուք է

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Իջևանում, Կապանում և Մեղրիում, տեղում է անձրև:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում:
Միջպետական ճանապարհի Հ-43 Մ-2–Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:
Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ, Մ 2 Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: