21-01-2014 10:32

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: