18-01-2014 19:46

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Հանրապետությունում տարածքում, այսօր՝ ` ժամը 18.30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: