25-12-2013 17:54

Թթու ջուր-Նավուր ճանապարհից առանց խիստ անհրաժեշտության չօգտվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, Ճամբարակի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: