01-03-2014 16:51

Ճանապարհները փակ լինելու վերաբերյալ լուրերը իրականության չեն համապատասխանում

ՀՀ Ճանապարհաին ոստիկանությունը հերքում է ճանապարհները փակ լինելու խոսակցությունները. ՙՈրոշ անձինք և ԶԼՄ-ներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ Ճանապարհներ փակ են: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը ոչ հավաստի և չստուգված լուրեր հրամցնելուց՚, ասված է հաղորդագորության մեջ: