Բավ է պառակտվել
17-05-2014 15:42

Հայաստանի գազամատակարարումը կանգնեցվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլվածքի պատճառով

Այսօր ժամը 12:26-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, տեղեկացնում է ԱԻՆ-ը: Ըստ նախնական տվյալների՝ Լարսի հատվածում տեղի է ունեցել փլվածք և հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել է գազատար խողովակը. գազամատակարարումը Հայաստանի հանրապետություն դադարեցվել է:
Միարժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցում է, որ տեղի ունեցած հողային փլվածքի պատճառով ճանապարհը, նախնական վարկածով, փակ կլինի ևս մի քանի օր:
Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախարարությունը վարորդներին հորդորում է չօգտվել նշված ճանապարհից: