28-12-2013 09:59

ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: