Բավ է պառակտվել
22-04-2014 10:12

Այսօրվանից Թուրքիայում մեկնարկում են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները

Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմն ապրիլի 24-ին, Թուրքիայում, մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, տեղեկացնում է Hye Tert-ը։ Միջոցառումները մեկնարկելու են առավոտյան ժամը 10։00-ին՝ Հայդարփաշա կայարանից մահվան ուղարկված մտավորականներին հիշատակելու արարողությամբ։ Ժամը 13։00-ին ակցիայի մասնակիցներն այցելելու են 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանին։ Երեկոյան հիշատակի արարողություն է կազմակերպվելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Սակայն միջոցառումների մեկնարկը կտրվի այսօր:Նախատեսվում են մի շարք քննարկումներ Ցեղասպանության իրողության, 1915թ.-ին տեղի ունեցած դեպքերի և պատմությանն առերեսվելու անհրաժեշտության թեմաներով։