Բավ է պառակտվել
28-06-2014 10:14

Հայոց ցեղասպանության մասին նոր կայք է ստեղծել

Ինչպես հաղորդում է analitikaua.net կայքը՝ Ուկրաինայի հայերի միության` Կամենեց-Պոդոլսկում կայացած կոնֆերանսի ժամանակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին genocide.org.ua նոր կայքի շնորհանդեսը: «Ուկրաինայի հայերի միության» պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանն ընդգծել է, որ դա տեղեկատվական և գիտական ծրագիր է, որի նպատակն է՝ հանրությանը ներկայացնել 1915-1923թթ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:
Կայքի բաժիններում տեղադրված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների ընդունած բանաձևերը, օրենքները և օրենսդրական նախագծերը: «Ականատեսների վկայություն» հատուկ բաժնում կտեղադրվեն Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողություններն ու պատմությունները: Կայքում նաև վիդեոարխիվ կներկայացվի, որտեղ կհրապարակվեն բոլոր այն հեռուստահաղորդումները, վավերագրական ֆիլմերը, միջոցառումները, որոնք իրականացրել է Ուկրաինայի հայ համայնքը` Ցեղասպանության տարելիցների և ոգեկոչման արարողությունների ժամանակ: