Բավ է պառակտվել
20-03-2014 10:11

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայի պետական ալիքով

Ֆրանսիական «France 2» պետական հեռուստաալիքը մարտի 18-ի երեկոյան ցուցադրել է «Ապոկալիպսիս. Առաջին համաշխարհային պատերազմ» ֆիլմը, որում երկու րոպե նվիրված է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը: Հաղորդումը դիտել է 5,88 մլն մարդ:
Ֆիլմում, մեկնաբանը պատմում է, որ «Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան ցեղասպանության մասին հրաման է հրապարակել. Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայի բոլոր հայերին՝ անկախ սեռից կամ տարիքից»: Ֆիլմում պատմում են, որ սկզբում ոչնչացրել են հայ մտավորականության ներկայացուցիչներին, հետո յուրացրել են նրանց ունեցվածքը, կանանց ու աղջիկներին են բռնաբարել, ապա սպանել են: Ֆիլմում նշվում է, որ նրանց, ովքեր փրկվել էին կոտորածներից, թուրքերն աքսորել են Սիրիայի անապատներ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Այս ամենի հետևանքով ավելի քան 1 մլն մարդ է զոհվել»: