Բավ է պառակտվել
18-10-2014 16:10

Մոսկվայում Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ և սեմինարներ կկազմակերպվեն

Մոսկվայում «Հոլոքոստ» հիմնադրամի բոլոր դահլիճներում կկայանան ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Երեւանում հոկտեմբերի 18-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի պատմությունը» ձեռնարկի շնորհանդեսին հայտարարել է թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոնֆերանսների դահլիճում կայանում են նաեւ սեմինար եւ կլոր սեղան՝ նվիրված դպրոցներում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի դասավանդմանը:«Սա շատ կարեւոր է: Այս երկու ողբերգությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միշտ ասել ենք, որ կարելի էր ինչ-որ չափով խուսափել Հոլոքոստից, եթե ժամանակին աշխարհը ճանաչեր եւ դատապարտեր Հայոց ցեղասպանությունը: Ակադեմիական մակարդակով Հոլոքոստը ճանաչված եւ քննարկվող թեմա է: Այս տեսանկյունից այն Հայոց ցեղասպանության հետ համեմատելով Ցեղասպանության թեման գիտական դաշտ ենք բերում ավելի ամուր հիմքով»,- ասել է փոխտնօրենը: