Բավ է պառակտվել
07-03-2016 13:59

Ինքնասպանութունը եկեղեցին համարում է աններելի մեղք. հոգևորական

«Ինքնասպանությունը կամ սուիցիդը գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից կատարվող գործողությունն է, որը հանգեցնում է մահվան»,-Gisher.news-ի հետ զրույցում նշեց հոգեբան Դոնարա Խանոյանը: Մասնագետի խոսքով՝ ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է, դեստրուկտիվ երևույթ է համարվում: «Հասարակության զարգացման հետ զուգընթաց ինքնասպանության ցուցանիշները աճել են: Այս երևույթը երիտասարդանալու միտում ունի, սակայն դա չի նշանակում, որ միայն դեռահասների և երիտասարդների շրջանում է այն դիտվում»,-ընգծեց հոգեբանը շարունակելով, որ այն կարող է հանդիպել տարբեր տարիքային և սոցիալական խմբերում, տարատեսակ դրսևորումներով: Դոնարա Խանոյանը նշոց, որ ինքնասպանության պատճառները բավականին տարբեր են` առողջական վիճակ, անձնային և ընտանեկան կոնֆլիկտներ, կենցաղային և նյութական դժվարություններ: «Յուրաքանչյուր ինքնասպանություն անհատական է և իր հիմքում ունի տարբեր դրդապատճառներ` ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային»:
Կարևորելով անձնային գործոնները, հոգեբանն ասաց, որ պետք է նշել թեարժեքության բարդույթը, հուսահատությունը, օտարվածությունը, հուսալքությունը, բնավորության շիզոիդ շեշտվածությունը, հուզական խանգարումները, որոնց մեջ առաջնային դեր ունի դեպրեսիան: «Սթրեսը, ֆրուստրացիան, աֆեկտը նույնպես կարող են հանգեցնել սուիցիդալ վարքի»,-նշեց Դոնարա Խանոյանն ու շարունակեց. «Ընդհանուր առմամբ հուզական խաթարման նշաններ են ախորժակի բացակայությունը կամ շատակերությունը, անքնությունը կամ բարձր քնկոտությունը, հաճախակի գանգատները, անտարբեր վերաբերմունքն արտաքին տեսքի նկատմամբ, միայնակության, անօգտակարության, մեղքի կամ տխրության մշտական զգացումները, խուսափողական վարքը ընտանիքի և մտերիմների նկատմամբ, իմացական պրոցեսների խանգարումը, կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքները և այլն»: Թեման շարունակելով Արարատեան Հայրապետական Թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Յովհաննես սարկավագ Ներսեսեանն էլ նշեց, որ գոյություւն ունի երկու տեսակի աններելի մեղք՝ Սուրբ Հոգու դեմ հայհոյութունը(Սուրբ Երրորդութուն) և ինքնասպանութունը։ «Ինքնասպանութունը աններելի մեղք է համարվում, որովհետև նախ դա ըմբոստութուն է Աստվածային բնութեան դոմ, քանի որ մարդուն Աստուծո կողմից հրաման և իշխանութուն չի տրվել առհասարակ Աստուածապարգև մարդկային կեանքը վերցնելու»,-ասաց սարկավագն ու ավելացրեց, որ մարդասպան մարդը անգամ հնարավորութուն ունի ներվելու, քանի որ մինչև իր կեանքի վերջին օրը ժամանակ ունի զղջալու, իսկ ինքնասպանը իր սեփական կյանքին վերջ տալով այլևս զղջալու առիթ և ժամանակ չունի. «Ուստի մեր եկեղեցին աններելի մեղք է համարում ինքնասպանութունը»,-շեշտադրեց Յովհաննես սարկավագ Ներսեսեանը։
Նշենք, որ 2015թ-ին Հայաստանում արձանագրվել է 195 ինքնասպանության դեպք և 557 ինքնասպանության փորձ կատարելու դեպք:

Տաթև Առաքելյան