Բավ է պառակտվել
16-01-2014 20:40

Արդեն հայտնի են ծերացման պատճառները

Գիտնականները պարզել են, որ նյութափոխանակման գործընթացները հեշտությամբ որոշում են ծերացման արագությունը: Հետազոտողներին հաջողվել է ապացուցել, որ կապիկները և մարդիկ ապրում են ավելի երկար, քան՝ կենդանիների մեծ մասը: Գիտնականները նշում են, որ դրա պատճառը նյութափոխանակությունն է: Ընտանի կենդանիները՝ կատուները, շները, ծովախոզուկները, ավելի արագ են մեծանում, սակայն արագացված նյութափոխանակության պատճառով նրանք ավելի շուտ են սատկում: Իսկ մարդկանց և կապիկների մոտ այս փուլը շատ երկարատև է: Մասնագետներն ուսումնասիրել են կենդանաբանական այգիներում գտնվող կապիկների 17 տեսակների՝ հետազոտելով նրանց նյութափոխանակությունը:
Դրա համար օգտագործվել է մեթոդիկա, որը թույլ է տալիս հաշվել, թե օրգանիզմն ինչքան կալորիա է ծախսել՝ չափելով արտադրվող ածխաթթու գազի քանակը: Հայտնի է դարձել, որ միջինում ցանկացած կապիկ ծախսում է միայն առկա կալորիաների կեսը: Ըստ գիտնականների՝ այս հայտնագործությունը թույլ կտա երկարացնել մարդու կյանքի տևողությունը: