Բավ է պառակտվել
10-10-2016 10:14

Խոշոր և շղթայական ՃՏՊ Երևանում` 7 մեքենաների մասնակցությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Toyota Camry մակնիշի, Opel մակնիշի, Mercedes, Toyota Corolla մակնիշի, Վազ 2106 մակնիշի, Toyota Land Cruiser Prado մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Ռազմիկ Հարությունյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։