Խոշոր շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել այս գիշեր Երևանում։
Դավիթաշեն վարչական շրջանում` Եղվարդի խճուղում, «Ադորա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Opel», «Mercedes» և «Mercedes 160A» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: