Բավ է պառակտվել
04-08-2016 14:04

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավանում. 6 վիրավորների մեջ կա նաև հղի

Խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավանում:

Ժամը 19:50-ի սահմանում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են «Ford Transit» մակնիշի, «ВАЗ 2106» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

«Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ, և նրանց շնորհիվ է, որ վիրավորները ժամանակին շտապօգնության և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց», - նշվում է հաղոդագրության մեջ:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը և ՔԿ քննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով «Toyota Land Cruiser»–ի անվահեծանները պոկվել են:

«Հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչներ 30-ամյա Արման Չոբանյանը, 13-ամյա Արմինե Չոբանյանը, 11-ամյա Աննա Չոբանյանը, 2-ամյա Արես Չոբանյանը, Մելինե Սաքանյանը, ով հղի է, և նրան պետք է վիրահատեն, և 41-ամյա Գոչա Քալաշյանը: Վերջինս «Prado»-ի ուղևորն է», - նշվում է հաղորդագրության մեջ: