22-08-2016 10:50

Խոշոր, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում` ոստիկանների մասնակցությամբ

Նախօրեին՝ օգոստոսի 21-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։20-ի սահմաններւմ Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 21-ամյա Արմեն Գասոյանի վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 35-ամյա Արարատ Հարությունյանի վարած Safe մակնիշի ավտոմեքենաները:

Վթարից հետո Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Հովհաննիսյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետվթարային դիրքով կանգնած Safe մակնիշի ավտոմեքենային, որն էլ ընդհարման ուժից առաջ հրվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդներ Ա. Գասոյանին, Ա. Հարությունյանին և Safe-ի ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիշա Սողոմոնյանին։

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ տեղեկությունների՝ Safe-ի վարորդն ու ուղևորը աշխատում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտում։