Բավ է պառակտվել
13-04-2015 14:06

ՀՀ-ում գազի գինը կարելի է նվազեցնել 7-8%-ով. ԲՀԿ պառգամավոր

Հայաստանում գազի գինը սպառողների համար կարելի է նվազեցնել 7-8%-ով: Այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` խորհրդարանական քննարկումների ժամանակ խոսելով գազի խնդրի մասին: Նրա խոսքով` պաշտոնական տեղեկությունների վրա հիմնված խորհրդարանական հանձնաժողովի տվյալներից և քննարկումների արդյունքում պարզվեց, որ «Գազպրչոմ Հայաստան» ընկերության ծախսերից շատերը ուրճացրած են: Օրինակ` ընկերության կողմից ներկայացրած 10 մլրդ.-ի մասին տվյալների զգալի մասը` 8 մլրդ.-ը, աշխատավարերի հիմնադրամի մասն է կազմում: Եվ եթե ընկերության աշխատակիցները 119-ից 227 հազար դրամ կազմող աշխատավարձերի բարձրացման հարցում որևէ վերապահություններ չեղան, ապա նույնը չի կարելի ասել աշխատակիցների թվի աճի մասին: Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկայի ոլորտում աշխատակիցների միջին աշխատավարձը իրոք կազմում է շուրջ 200-250 հազար դրամ: ակայն միևնույն ժամանակ աշխատակիցների թիվը ավելացել է 1000 մարդով, որը սպառման ծավալների կամ որակի պայմաններում փոփոխության բացակայության դեպքում արդարացված չէ: Նա մատնանշեց նաև սպառման ծավալները սպասարկող աշխատակիցների վերաբերյալ նորմատիվներ ընդունելու անհրաժեշտությունը: Մելքումյանի խոսքով` ևս մեկ կարևորագույն գործոն է հանդիսանում գազի կորուստը: Նա հավելեց, որ ըստ նորմատիվների` գազի կորուստը պետք է կազմի 5,37%, սակայն իրական կորուստները մշտապես կազմում են մինչև 8,64%: Պատգամավորն ասաց, որ 2007 թվականին էներգետիկայի նախարարությունը և հարկային ծառայությունը ստորագրել են մի փաստաթուղթ, որը օրինականացնում է այդ հավելյալ 3,5%-ը, որի հետևանքով իջել է ընկերության եկամուտը, պետությունը համապատասխանաբար եկամուտի իր մասը չի ստացել, իսկ ընկերությունը ավելի քիչ հարկեր է մուծել: