Բավ է պառակտվել
19-05-2016 12:35

Հայաստանի բանկային համակարգը լավագույնն է տարածաշրջանում.ԿԲ

Կենտրոնական բանկի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը բոլոր ցուցանիշներով գերազանցում է հարևան Վրաստանի և Ադրբեջանի համակարգերին Հայաստանի բանկային համակարգը բոլոր ցուցանիշներով լավագույնն է տարածաշրջանում, Ազգային ժողովում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Վրաստանի և Ադրբեջանի համեմատ՝ մեր բանկային համակարգը բոլոր ցուցանիշներով լավագույնն է: Կարելի է դիտարկել ցանկացած ցուցանիշ»,- ասաց Ջավադյանը: Նրա խոսքով՝ ի տարբերություն նույն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանում գործարարների համար կան բոլոր պայմանները՝ սկսած կապիտալի ազատ շարժումից, հաշիվների բացումից մինչև անարգել փոխանցումներ: Նա նշեց, որ խոչընդոտներ չկան թե՛ ֆիզիկական անձանց վարկեր տրամադրելու (ավանդների ներդրման), թե՛ Հայաստանի ռեզիդենտների, արտահանման շահաբաժինների հարցում: «Ֆինանսական և բանկային համակարգում արգելքներ չկան բիզնես վարելու համար»,- վստահեցրեց Ջավադյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար կարող է զբաղվել ցանկացած ապրանքի ներկրմամբ՝ առանց արհեստական արգելքների: