Բավ է պառակտվել
17-03-2014 15:20

Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները

Քաղաքապետարանում, այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարայանին զեկուցվել է, որ կայացել է ոռոգման ցանցերի ընդլայնման համար հայտարարված մրցույթը: Արդյունքների ամփոփումից հետո կմեկնարկեն բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ:  «Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կարգաբերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաև դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը:  Հանձնարարվել է նաև հայտնաբերել ու գույքագրել վարչական շրջաններում գտնվող և ոչ նպատակային նշանակությամբ տնօրինվող գույքերն և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: