Բավ է պառակտվել
27-05-2014 12:42

Մայրաքաղաքում ընթանում են տարեկան կանաչապատման և ծաղկապատմն աշխատանքներ

Մայրաքաղաքում ընթացքում են տարեկան կանաչապատման ու սիզամարգերի մշակման աշխատանքները։ Երևանի քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ արդեն տեղափոխվել են 600.000 հոլանդական և 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։


Այս տարի Երևանի սիզամարգերում, պուրակներում (ընդհանուր հանրագումարով 7.5 հա տարածքում) տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետույնա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա և այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչև հունիսի 15-ը։ 


7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները։