Բավ է պառակտվել
18-06-2014 16:24

Մայրաքաղաքում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:

Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ամենօրյա հետևողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի: