Բավ է պառակտվել
08-03-2014 15:59

Ազիզ ջան, սա խայտառակությունա, մի փտած վարդը 2000 դրամա. Բողոքում է քաղաքացին

Մարտի 8-ին ընդառաջ, հատկապես ծաղիկների գներն աճում են: Եթե սովորական օրերին մեկ վարդը կարելի է գնել 500 դրամով, ապա այսօր՝ 2000-ից ոչ պակաս: Իսկ ահա ծաղկեբուկետների մասին խոսելն ավելորդ է: Gisher.news ի հետ զրույցում ծաղկեվաճառ Ռիման նշեց, որ բնական է թանկացումը. ՛՛Ազիզ ջան, գոնե այսօր մի քիչ ավել չաշխատեմ: Նենց, սովորական օրերին կարողա առևտուր ընդհանրապես չլինի, բա էսօր տեղը չհանե՞մ՛՛,-նշեց տիկին Ռիման, նշելով, որ տղամարդիկ լավ էլ գնում են ծաղիկներ, հատկապես նոր սիրահարվածները:

Վաղ առավոտից, շրջելով Երևանի փողոցներով կարելի է տեսնել տղամարդկանց, ովքեր ծաղկեբուկետները ձեռքներին, շտապում են սիրելիին շնորհավորելու: Մեզ հետ զրույցում, 30-ամյա Տիգրանը նշեց, որ սիրելի կնոջ համար գումար չի խնայի: Նրա ձեռքին փոքրիկ ծաղկեբուկետ էր, որը սակայն նա գնել էր 12 հազար դրամով:
Իսկ ահա փափուկ խաղալիքների խանութ մտնելիս, միանգամից զգացվում է գնաճ: Խաղալիքները թանկանցել են մոտ 2000-ից 4000 դրամով:

 

Երբ զրուցում էինք ծաղկավաճառների հետ, կողքի կրպակում մի տղամարդ բուռն վիճում էր, բողոքում, որ ծաղիկներն այնքան են թանկացել, որ կնոջն ու երկու աղջիկներին չի կարողանում մեկական վարդ նվիրել:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հավանաբար մի 5 օր առաջ պիտի ծաղիկ գներ, որ այսօր նվիրեր իր ընտանիքի անդամներին.՛՛ Ազիզ ջան, սա խայտառակությունա, փտած վարդը 2000 դրամա, 6000 պիտի տամ, որ երեք հատ խլամ վարդ առնե՞մ՛՛,-մեզ հետ զրույցում բողոքեց 50-ամյա տղամարդը:

Իսկ ահա շատ ծաղկավաճառներ էլ գոռում էին, որ լավ են անում, սա էլ գումար վաստակելու իրենց հնարավորությունն է:

Հայաստանում տոնական օրերին զեղչերի փոխարեն միշտ էլ ապրանքների գները թանկանում են, սա իհարկե նորություն չէ: Իսկ ահա ծաղկավաճառները մեկ մարտի 8-ին են լավ գումար վաստակում, մեկ էլ՝ մեռելոցին: Այս օրերին մի լավ պիտի խոսես-համոզես, որ ծաղկի գինը սակարկեն:

Բայց անկախ ամեն ինչից, այսօր, վաղ առավոտից մայրաքաղաքում տոնական տրամադրություն է, իսկ ով էլ հնարավորություն չունի մեծ խաղկեփունջ նվիրելու իր սիրելիին՝ մանուշակն ու ձնծաղիկը գոնե հնարավոր է մատչելի գնով ձեռք բերել, կարևոր չէ ծաղիկի մեծությունը, կանանց համար ամենամեծ նվերը սիրելիի բարձր տրամադրությունն ու ջերմ համբույրն է:

Սյուզի Ասատրյան