01-09-2014 13:13

Տոներին ծաղիկ առնելն իսկակն հոգս է դարձել. կարծքներ

Սեպտեմբերիմեկյան թանկացումներից խոսելիս չենք կարող առանձնակի չանրադառնալ օրավան համ ու հոտ տվող և տոնական տեսք հաղորդող ծաղիկների աստղաբաշխական գների մասին: News.gisher.ru-ի թղթակիցը շրջել է մայրաքաղաքաի մի քանի ծաղկի սրահներում, ճշտելու համար դրանց իրական գները: «Հիմնական առևտուրը երեկ էր: Մարդիկ նախապես են պատրաստվում: Չնայած այսօր էլ քիչ չեն եղել», -մեզ հետ զրույցում նշեց ծաղկավաճառներից մեկը: Վերջինիս խոքով՝ ծաղիկների գները իրենք չեն բարձրացնում արդեն թանկ առնում են աճեցնողից ու ներմուծողից: «Ձեզ թվո՞ւմ է իրենք չգիտեն, որ այս օրեին պահանջարկը մեծ է ու ինչ գին էլ լինի առնելու են», -ասաց զրուցկից:
Գետնանցումում ծաղիկ վաճառող մեկ այլ վաճառական էլ կարծես թե ավելի անկեղծ գտնվեց. «Աղջիկ ջան, տարվա մեջ մի քանի նմանօրինակ հարմար օրեր կան լավ գումար աշխատելու համար, տուն ենք պահում, մենք էլ այդ օրերից ենք օգտվում»: Այնուհետև մատնանշեց այդ «մի քանի օրերը». «Տրնդեզն ա փողաբեր, Սուրբ Վալենտինը, Սուրբ Սարգիս, Ապրիլի 7, Մարտի 8, Վերջին զանգ, մեռելոցներ ու Սեպտեմբերի 1»:
Նշենք, որ ծաղիկների գնագոյացումը համատարած բնույթ է կրում, ինչպես այսես կոչված էլիտար ծաղկի սրահներում, այնպես էլ գետնանցումներում ու կրպակներում: Միջին կարգի ծաղկեփունջը, որը ոչ տոնական օրերին արժե 4000-6000 դրամ այսօր արժե 6000-10.000 դրամ: Ավելացնեք նաև, որ այն բոլոր 10 կրպակներն ու խանութները, որտեղ եղանք ավելի մատչելի ծաղկեփունջ, եթե դա կարելի է ծաղկեփունջ անվանել, քան 5000 դրամն է չգտանք:
«Դե չունեն թող չառնեն, ո՞վ է ստիպում»,-նման հակադարձում լսեցինք մի ծաղկավաճառից, ում ասեցինք, թե եթե մարդ երկու երեխա է դպրոց ուղղարկում ուրեմն միայն 10.000-12.000 պիտի ծաղկին տա:
«Ի՞նչ եք ասում, ո՞նց կլինի բոլորը ծաղիկներով դպրոց գնան, իմ աղջիկներն առանց դրանց: Ու՞ր մանցին հավասարության մասին խոսակցությունները»,-մեզ հետ զրույցում նշեց ծնողներից մեկն, ով այս տարի դպրոց էր ուղղարկում երկրվորյակ դստրեին:
«Չէ, չեմ առել, էդ գումարին տղայիս գրենական պիտույքների ծախսերը կհոգամ: Մեկ ուրիշ օր ծաղիկներ կնվիրեմ ուսուցչուհուն, այսօր բոլորն էլ տալիս են: Տոներին ծաղիկ առնելն իսկակն հոգս է դարձել»,-ասաց մեկ այլ ծնող:
Կարծիքներն ու մոտեցումները տարբեր ու իրարամերժ են, բայց մի բան հաստատ է. Սեպտեմբերի մեկը տոն է, ուներ սկիզբ ու թող որ պատկան մարմինները փորձեն այնպես անել, որ տոնը հոգս չդառնա:

Տաթև Առաքելյան