Բավ է պառակտվել
28-11-2013 16:05

Հայտնաբերել են օնցիլ-կատուների անհայտ տեսակ

 

Բրազիլիայում հայտնաբերել են օնցիլ-կատուների անհայտ տեսակ: Կենդանաբանները ուսումնասիրել են այդ խմբի վաղուց հայտնի երեք տեսակներ՝ օնցիլ (Leopardus tigrinus), Ժոֆուրի կատուն (Leopardus geoffroyi) ու պամպասյան կատուն (Leopardus colocolo):

Պարզվել է, մեր օրերում երկու պոպուլացիաների միջեւ գենետիկական փոխանակում տեղի չի ունենում, և նրանք հարավամերիկյան կատուների երկու առանձին տեսակներ են: Հյուսիս-արեւելյան կատուներին կենսաբանները արդեն գրանցել են որպես գոյություն ունեցող Leopardus Tigrinus, իսկ հարավայիններին՝ Leopardys Guttulus: