Բավ է պառակտվել
25-07-2015 13:50

Գագիկ Ծառուկյանը 500 հազար դոլար է նվիրել սիրիահայությանն ու Անթիլիասին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառ հայրապետի հրավերով հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի մայրավանք։ Տեղի է ունեցել նաև հանդիպում Արամ Ա կաթողիկոսի հետ, որին մասնակցել են Լիբանանի և Բերիո թեմերի առաջնորդներ, Ազգային կենտրոնական վարչության և Ազգային մարմինների ներկայացուցիչներ: Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Գ. Ծառուկյանի այցն ու կարևորել պահանջատիրության գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նշանակությունը: Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանն էլ ընդհանուր ներկայացրել է վերջին 5 տարիներին տեղի ունեցած պատերազմի պատճառով սիրիահայության տագնապն ու կարիքները: Գագիկ Ծառուկյանն իր հերթին գնահատել է Աթոռի բերած նպաստը հայապահպանման և համախմբման գործում: Նա նաև հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար ամերիկյան դոլար կնվիրաբերի Կիլիկիո կաթողիկոսության ծրագրերի և սիրիահայության կարիքների համար: Նա նաև արծաթյա մեծ խաչ է նվիրել վեհափառ հայրապետին: