Բավ է պառակտվել
08-04-2014 17:43

Կատարվում է բարդիների խոր էտ

Ուժգին քամիների դեպքում արմատների մակերեսային զարգացում ունեցող բարդի ծառատեսակի տապալվելու հավանականությունը բացառելու նպատակով Երևանի փողոցների ու բակային տարածքների բարդիները երիտասարդացվում են խոր էտի եղանակով։
«Վթարային վտանգ ներկայացնող բարդիները գույքագրվում են ինչպես Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության մշտադիտարկման, այնպես էլ քաղաքացիների ահազանգերի արդյունքում։ Վարչության մասնագետները ուսումնասիրում են նշված հասցեների բարդիները, ապա, համապատասխան եզրակացություն հիման վրա, եթե մեր ուժերով հնարավոր չէ կատարել ծառի երիտասարդացման խոր էտման աշխատանքները, ապա մեզ աջակցում է ԱԻՆ-ի Երևանի վարչությունը։ Նկատի ունենալով, որ դրանց բարձրությունը 30 մետրից էլ ավելի է (մինչև 60 մ)՝ կանաչապատման ընկերություններն այս օրերին բարդիների խոր էտման աշխատանքներն իրականացնում են ԱԻՆ տեխնիկական աջակցությամբ, փրկարարների մասնակցությամբ»,- մանրամասնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը։