08-11-2014 12:28

Ծառատունկ ՀՀ Ազգային ժողովի այգում

Խորհրդարանի այգում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 թխկի եւ 15 հացենի:ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, նշել է, որ Երեւան քաղաքում ունի տնկած երկու ծառ, որոնք մշտապես գտնվում են իր խնամքի ներքո: Պարոն Թովմասյանի կարծիքով՝ եթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Երեւանում տնկի մեկ ծառ, մեր մայրաքաղաքը կլինի ավելի գեղեցիկ, իսկ օդը՝ ավելի մաքուր:ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նկատել է, որ առաջին անգամ չէ, որ որդու հետ մասնակցում է ծառատունկի: Պատգամավորն ասել է, որ մի քանի ծառ է տնկել իր ծննդավայրում՝ Սպիտակում: Հովհաննես Սահակյանի համար ծառատունկն ունի նոր կյանքի սկզբի եւ շարունակության խորհուրդ: Նշենք, որ խորհրդարանի բակում տարին երկու անգամ կազմակերպվում է ծառատունկ: