Բավ է պառակտվել
17-09-2013 01:42

Մահացել է բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

Մահացել է հայտնի գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925թ. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է
Միացյալ Նահանգների Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու Յորքի Hunter քոլեջը` ստանալով
տնտեսագիտության բակալավրի աստիճան:

1952թ. աշխատանքի է անցել West Publishing ընկերությունում, որտեղ աշխատել է որպես խմբագիր: West Publishing-ում անցկացրած 44 տարիների
ընթացքում Գաֆեսճյանի շնորհիվ ընկերության աշխատակիցների թիվը 2 հազ-ից դարձել է 6,5 հազ.: Հաջողությամբ հիմնել և ղեկավարել է West Art and
Law-ն, որի համար ստացել է հեղինակավոր Business and Arts մրցանակը: 1996-ի հունիսին Գաֆեսճյանը վաճառել է West Publishing-ի իր բաժնետոմսերը:
Կարճ ժամանակ անց նա հեռացել է West Publishing-ից:

Գաֆեսճյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ներդրումներ կատարելով և բարեգործական ծրագրեր իրականացնելով: 1996թ. Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը»:
Հիմնադրամի նպատակն է ապահովել հայերի բարեկեցությունը: Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամում»` նպատակ ունենալով աջակցել
հայերին և հայկական հարցին:

 

Նյութի աղբյուրը` civilnet.am