Բավ է պառակտվել
14-01-2015 08:53

Գյումրեցիներին զայրացրել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

«Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը»,- հայտնում է «Հրապարակ»-ն ու մանրամասնում թե նախկին քաղաքապետ պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել: Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը: Մյուս մասն էլ ասում է՝ պետք չէ նրա ասածներին լուրջ վերաբերվել, նա սիրում է ամեն առիթ օգտագործել և իր անձի շուրջ շոու սարքել, ինչպես վարվեց «Թումոյի» դրամահավաքի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ 30 հազար դոլար խոստացավ և, ըստ լուրերի, դեռևս չի տվել: